GN LLC ընկերությունը մասնակցել է Anuga միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբեր 20, 2023
GN LLC ընկերությունն իր Արարատ Քենինգ Ֆեքթըրի և Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս գործարաններով մասնակցել է «Անուգա 2023» միջազգային ցուցահանդեսին: Սննդի և ըմպելիքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 7-11-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Միջոցառման ընթացքում օտարերկյա սպառողին ներկայացրեցինք մեր արտադրության մի շարք բրենդներ՝ Oki-Chmoki ջեմերն ու մուրաբաները, Pik Twik կոմպոտները և Titta բնական հյութերը՝ պատրաստված Հայաստանի քաղցրահամ մրգերից, տան ջերմությունն ու հոգատարությունը հիշեցնող TTOO-ի մարինադները և Yemmi-ի համեղ տոմատի մածուկներն ու հյութերը: Մեր արտադրանքները պատրաստված են 100% բնական բաղադրիչներից և չեն պարունակում կոնսերվանտներ կամ հավելանյութեր, ինչի շնորհիվ էլ արժանացել են այցելուների դրական արձագանքին ու բարձր գնահատանքին: Նրանց հիացրել է բնական հումքով պատրաստված անուշահամ արտադրանքը և ապրանքների բազմազանությունը։ Anuga-ն ամենամեծն է իր ցուցադրողների և ցուցահանդեսային տարածքի առումով: Այս տարի տեղի ունեցած ցուցադրությանը մասնակցել է 7,850 ցուցադրող՝ 116 երկրից, 140,000 այցելու՝ 200 երկրից։ Համաշխարհային ճանաչում ունեցող նմանատիպ ցուցահանդեսները հանդիսանում են արդյունաբերության համար լավագույն հարթակներից մեկը՝ ցուցադրելու սեփական ներուժը, մրցունակությունն ու զարմացնելու արտադրանքի որակով և համային երանգներով, ինչպես նաև ձեռք բերելու նոր գործընկերներ և նոր ուղիներ արտահանման համար: