ՀՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ
Հոնի մուրաբան շատ-շատ համեղ, քաղցր դեսերտ է: Այն ոչ միայն համեղ քաղցրավենիք է ձեր թեյի սեղանին, այլև օգտակար օրգանիզմի առողջության համար:
ՍՄԲՈՒԿԻ ԽԱՎԻԱՐ
Արտադրության մեջ օգտագործվում են միայն Արարատյան դաշտում աճեցված ընտրված բանջարեղեն, ինչը խավիարի անզուգական համի գլխավոր գրավականն է:
Վայելեք հին, խորհրդային լավ ժամանակների համն ու հոտը:
Արտադրության գործընթացում չեն օգտագործվում արհեստական կոնսերվանտներ, ԳՄՕ-ներ, համային և բույրի հավելումներ:
ԲԱԼԻ ԿՈՄՊՈՏ
Հանրաճանաչ տնական ըմպելիք՝ հարուստ և բնական համով և խիտ ու համեղ հատապտուղներով։ Այս տեսակի կոմպոտը կարող է դառնալ ձեր սիրելի ուղեկիցը, որը թույլ չի տա, որ ծարավը տանջի ձեր օրգանիզմը
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Ելակի մուրաբան համեղ և օգտակար պահածո է: Այն պատրաստված է տնական ձևով ըստ ավանդական խոհանոցի բաղադրատոմսերի: Պատրաստելիս ընտրվել են միայն հասած, անարատ և բարձրորակ հատապտուղներ:
ՏՈՄԱՏԻ ՀՅՈՒԹ
Այս 100% բնական պրեմիում որակի հյութը պատրաստված է արևոտ Արարատյան դաշտում աճեցված ընտրված լոլիկից: Թարմ լոլիկի հյութի հարուստ համը հեշտությամբ կհագեցնի ձեր ծարավը և աշխուժություն կհաղորդի։
ԲԱԼԻ ԿՈՄՊՈՏ
Թարմ բալի կոմպոտը քաղցր և զովացուցիչ ըմպելիք է, որը պատրաստվում է թարմ բալի, շաքարավազի և ջրի խառնուրդից։ Բալի կոմպոտն ունի թարմության նոտա, որն այն դարձնում է կատարյալ ամառային խմիչք: Բալի կոմպոտը իդեալական է նրանց համար, ովքեր սիրում են բալի թթու-քաղցր համը և ցանկանում են վայելել պարզ, բայց համեղ և առողջարար ըմպելիք:
ԵԼԱԿԻ ԿՈՄՊՈՏ
Թարմ ելակի կոմպոտը թարմացնող մրգային ըմպելիք է՝ պատրաստված թարմ ելակով, շաքարավազով և ջրով:
Ելակի կոմպոտից պատրաստված ըմպելիքը կարելի է մատուցել սառեցված կամ սառույցով, այն հիանալի հագեցնում է ծարավը ամռան շոգ օրերին։ Այն կարող է օգտագործվել այլ կոկտեյլների պատրաստման համար օղու կամ ջինի համադրությամբ, ինչպես նաև համեղ և մրգային կոկտեյլի հիմնական բաղադրիչ:
ԵԼԱԿԻ ՄՈՒՐԱԲԱ
Ելակի մուրաբան համեղ և օգտակար պահածո է: Այն պատրաստված է տնական ձևով ըստ ավանդական խոհանոցի բաղադրատոմսերի: Պատրաստելիս ընտրվել են միայն հասած, անարատ և բարձրորակ հատապտուղներ: