ՀՈՆԻ ՋԵՄ
Հոնի ջեմը շատ-շատ համեղ, քաղցր դեսերտ է: Այն ոչ միայն համեղ քաղցրավենիք է ձեր թեյի սեղանին, այլև օգտակար օրգանիզմի առողջության համար:
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՄՈՒՐԱԲԱ
Ազնվամորու մուրաբան ոչ միայն ամենահամեղ պահածոներից է, այլև ամենաառողջարար: Այն հարուստ է բազմաթիվ վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Ունի ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություն։ Այն ոչ միայն հաճելի է թեյի հետ վայելել, այլև կարող է օգտագործվել որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԴԱՍԱԿԱՆ ԿԵՏՉՈՒՊ
Yemmi լոլիկի կետչուպը պատրաստվում է յուրահատուկ բաղադրատոմսով և հատընտիր լոլիկից։ Ավելացրեք ուտեստին թարմ լոլիկի հարուստ բնական համ:
Խորհուրդ է տրվում մատուցել մսային ուտեստների հետ։ Առանց գունանյութերի, կոնսերվանտների և ԳՄՈ:
ՀՈՆԻ ԿՈՄՊՈՏ
Անհավանական համեղ, բուրավետ և առողջարար ըմպելիք։ Պատրաստված է միայն Հայաստանի մեղմ արևի տակ աճեցված հատապտուղներից։ Հոնի կոմպոտը հաճելի է և առողջարար, իսկ հարուստ գույնը շքեղ և գեղեցիկ է:
ԱԽՈՐԺԱԿ
Ախորժակը սիրված նախուտեստ է, լոլիկով և կծու պղպեղով։ Այս արտադրանքի անվանումն արդեն իսկ խոսում է իր մասին՝ ախորժակ առաջացնող, համերը խտացնող, և ցանկացած սեղան զարդարող ուտեստ։
ՍԵՎ ԹԶԻ ՄՈՒՐԱԲԱ
Սև թզի մուրաբան գրավում է իր համով, հաճելի բույրով, և ունի մի շարք օգտակար հատկություններ։ Ձմռան ամիսներին անուշահոտ ուտեստը կարող է ջերմացնել ձեզ և ձեր հյուրերին ամառային արևով:
ՄՈՇԻ ՄՈՒՐԱԲԱ
Այս անփոխարինելի պահածոն ձմռանը կհիացնի գեղեցիկ հարուստ գույնով և հիանալի համով։ Այն ամենաօգտակար մուրաբան է և ոչ միայն հաճելի է թեյի հետ վայելել, այլև կարող է օգտագործվել որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԿԾՈՒ ԿԵՏՉՈՒՊ
Yemmi լոլիկի կետչուպը պատրաստվում է յուրահատուկ բաղադրատոմսով և հատընտիր լոլիկից։ Ավելացրեք ուտեստին թարմ լոլիկի հարուստ բնական համ և հաճելի կծու երանգ:
Խորհուրդ է տրվում մատուցել մսային ուտեստների հետ։
Առանց գունանյութերի, կոնսերվանտների և ԳՄՈ:
ԼԵՉՈ
Լեչոն ամենահայտնի սոուսներից է, որի բաղադրության մեջ մնում է քաղցր պղպեղ, լոլիկ և համեմունքներ:
Այն ունի արտասովոր և հաճելի բուսական համ, կարող է օգտագործվել շատ ուտեստներ պատրաստելու համար:
Փորձառու տնային տնտեսուհիները այն օգտագործում են տոմատի մածուկի փոխարեն իրենց խոհանոցում ճաշատեսակներին ավելի հարուստ համ և բույր հաղորդելու համար։