Ապրանքներ

ԽՈՐՈՎԱԾ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Խորովածի սեղանի պարտադիր ուտեստ է կրակի վրա խորոված բանջարեղենը։ Ի՞նչը կարող է ավելի համեղ լինել, քան խաղողի մատներից կրակի վրա խորոված բանջարեղենը: Համեղ ու պարզ կերակրատեսակ, որը փաստում է որ շքեղությունը պարզության մեջ է: Խորոված բանջարեղենը հայկական խոհանոցի ամենասիրելի ուտեստներից է:
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՄՈՒՐԱԲԱ
Ազնվամորու մուրաբան ոչ միայն ամենահամեղ պահածոներից է, այլև ամենաառողջարար: Այն հարուստ է բազմաթիվ վիտամիններով և միկրոէլեմենտներով։ Ունի ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություն։ Այն ոչ միայն հաճելի է թեյի հետ վայելել, այլև կարող է օգտագործվել որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՋԵՄ
Ազնվամորու տնական ջեմը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար: Ազնվամորին շատ արժեքավոր հատապտուղ է, այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և մագնեզիում:
ՄՈՇԻ ՋԵՄ
Այս անփոխարինելի պահածոն ձմռանը կհիացնի գեղեցիկ հարուստ գույնով և հիանալի համով։ Վայելեք այն թեյի սեղանի շուրջ կամ օգտագործեք այն որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԾԻՐԱՆԻ ԿՈՄՊՈՏ
Ծիրանի կոմպոտը բուրավետ է և համեղ: Խմիչքը հագեցած է վառ անուշաբույր հոտով, թեթև թթվայնությամբ և ունի սաթի գույն։ Բացի իր համային որակներից, ծիրանի կոմպոտը օգտակար վիտամինների, օրգանական թթուների իսկական պահեստ է։
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿԵՏՉՈՒՊ
Yemmi լոլիկի կետչուպը պատրաստվում է յուրահատուկ բաղադրատոմսով և հատընտիր լոլիկից։ Ավելացրեք ուտեստին թարմ լոլիկի հարուստ բնական համ և արևելյան համեմունքների փունջ: Խորհուրդ է տրվում մատուցել մսային ուտեստների հետ։ Առանց գունանյութերի, կոնսերվանտների և ԳՄՈ:
ԵԼԱԿԻ ՋԵՄ
Ելակի ջեմը համեղ և օգտակար պահածո է: Այն պատրաստված է տնական ձևով ըստ հայկական խոհանոցի բաղադրատոմսերի: Պատրաստելիս ընտրվել են միայն հասած, անարատ և բարձրորակ հատապտուղներ: Վայելեք այն թեյի սեղանի շուրջ կամ օգտագործեք այն որպես կարկանդակների, բլիթների միջուկ, և հրաշալի հավելում է կաթնաշոռի, պաղպաղակի համար։
ԴԴՄԻ ՋԵՄ
Պայծառ, բուրավետ և շատ համեղ այս ջեմը իդեալական է թեյի հետ վայելելու, ինչպես նաև տարբեր տորթերի, թխվածքաբլիթների և այլ խմորեղենի միջուկի համար։ Վստահ ենք, որ այս արևագույն աղանդերը կդառնա ձեր սիրելին:
ԾԻՐԱՆԻ ՄՈՒՐԱԲԱ ԿՈՐԻԶՈՎ
Ամենասիրված պահածոներից մեկը Հայաստանից: Քաղցրահամ հայկական տնական բաղադրատոմսով պատրաստված ծիրանի մուրաբա: Արևի գույնն ու ջերմությունը վայելեք ընտանիքի հետ միասին թեյի սեղանի շուրջ: